Վաղը Լևոն Արոնյանը կմրցի Հավակնորդների մրցաշարում իր երկու հիմնական մրցակիցներից մեկի` Սերգեյ Կարյակինի հետ, ում հետ 6-րդ փուլից հետո կիսում է առաջին հորիզոնականը:
Ուզում եմ մի պատմություն պատմել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մասին: Ճիշտն ասած չեմ հիշում որտեղ եմ կարդացել կամ ով է պատմել:
Հաղթելով հավակնորդների մրցաշարում, Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստանում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հետ: Մրցաշարի սկզբում հայ գրոյսմաստերի մոտ խաղն այնքան էլ լավ չի ստացվում: Այդ ժամանակ ՀՀ Կենտկոմի քարտուղարն իր մոտ է կանչում Տիգրան Պետրոսյանի ընկերներից մեկին ու նրան շտապ գործուղում մեր գրոյսմաստերի մոտ` իր կողքին լինելու և հոգեբանորեն աջակցելու նպատակով: Նա Տիգրան Պետրոսյանին Հայաստանից մրգեր, բանջարեղեն ու անգամ դոլմա է տանում, որը հայ գրոյսմաստերի սիրելի ուտեստն էր:
Մրցաշարի կարևոր հանդիպումներից մեկի ժամանակ հայ երկրպագուներից մեկը Տիգրան Պետրոսյանի ոտքերի տակ Հայաստանից բերված հող է շաղ տալիս: Այդ օրը Տիգրան Պետրոսյանը շատ կարևոր հաղթանակ է տանում և սկսում իր չեմպիոնությանը տանող հաղթարշավը:
Արոնյան ջան հիմա ազգովի քեզ հետ ենք ու դու պետք է հաղթես ոչ միայն Հավակնորդների մրցաշարը, այլ նաև աշխարհի չեմպիոնության համար պայքարը:

Առաջ, աշխարհի ապագա չեմպիոն ջան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել