Բուհն ավարտելուց հետո պրակտիկ աշխատանքին անցնելու դժվարությունների մասին գիտեն բոլորը: Հիշյալ հարցը գտնվում է թե հասարակության, և թե իշխանության ուշադրության կենտրոնում: Գոյություն ունեն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ, որոնք հանդիպում են երիտասարդներին ուսումնառությունից դեպի պրակտիկ աշխատանք անցման ժամանակ:

Վերը նշված խնդիրը առկա է գրեթե բոլոր պետություններում, հենց այս էր պատճառը, որ սույն թվականի մարտի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵժԿ) երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է «Աշխատուժի շարժունություն» խորագրով եռօրյա խորհրդաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀԿ ԵԿ-ն:

Հիշյալ խորհրդաժողովի նպատակն էր կազմել նախագիծ` աշխատանքի շուկայի մոդերնալիզացման նոր ուղիների ներառմամբ, որոնք կօգնեն երիտասարդ կադրերին հնարավորինս հեշտությամբ հաղթահարել աշխատանքի շուկա մուտք գործելու արգելքները:
Վերոհիշյալ խնդիրների հաղթահարման նպատակով, ծրագրի ընթացքում աշխատանքային խմբերով անցկացվել են քննարկումներ, բանավեճեր, որոնք շոշափել են թվային սերնդի ներկայացրած մարտահրավերները, երիտասարդ կադրերի և աշխատանքի շուկայի միջև եղած խզումները և մի շարք այլ խնդիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել