Չորս ամիս է անցել այն պահից, ինչ «Ժողովուրդ» օրաթերթի տխրահռչակ անձնակազմը՝ գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի առաջնորդությամբ լրատվական իսկական արշավ կազմակերպեցին և նսեմացրին մի մարդու, ով մշտապես կանգնած էր մեր Բանակի կողքին ու աջակցում էր նրան։

Դժվար է թերագնահատել կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի դերը մեր բանակին ու մեր տղերքին օգնելու հարցում։ Նա մշտապես սահմնանապահ մեր տղերքի կողքին էր, իր ռեպորտաժներով մեզ անընդհատ տեղեկացնում էր առաջնագծում տիրող վիճակի ու մեր քաջերի տրամադրվածության մասին։ Նա նաև մի հրաշալի ծրագիր էր սկսել՝ հեռադիտակներ առաջին գծում կանգած տղերքին խորագրով։ Մի քանի ամսում նա մի քանի հարյուր որակյալ հեռադիտակ նվիրեց մեր զինվորներին, որ րոպե առաջ նկատեն թշնամու հարձակումը ու հասցնեն պաշտպանվել։

Այսօր հեռադիտակներ մեր տղերքին էլ չեն հասնում․․․ Թագուհու շնորհիվ։ Չգիտես ինչ պատճառով ու ինչից ազդված՝ «Ժողովուրդ» օրաթերթը շաբաթներ շարունակ թիրախում պահեց նրան, ով իսկապես լավ բան էր անում․․․ քարկոծեց Արշակին, մեղադրեց, բոլոր մարդկային մեղքերում ու վարկաբեկեց․․․ Ու հետո էր միայն Արշակը ասելու, որ Թագուհու «ահաբեկչությունից» հետո հեռադիտակներ սահման էլ չեն ուղարկում․․․ մարդիկ այլ աչքով են իրեն նայում․․․ չեն վստահում․․․

Ինչ շահեց Թագուհին սրանից․․․ այցելություններ, լայքեր, մի քանի հատ էլ ավել վաճառված թերթ։ Ո՞վ ամենաշատը տուժեղ սրանից, Արշա՞կը․․․ Ոչ, կարծում եմ․․․ տուժեցինք մենք բոլորս։

Ի՞նչ է արել այս 4 ամսում նույն Թագուհին բանակի համար։ Ոչինչ, բացարձակապես ոչինչ։ Փոխարենը որսորդի նույն հոգեբանությամբ վստահաբար հերթական զոհին է փնտրել, որ նրանից նոր թիրախ ստեղծի ու վարկաբեկի։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել