Միանգամից ասեմ, որ այսպիսի վերնագիր կամ նախադասություն տեսնելիս անկասկած տեսածիդ կմոտենաս բացառապես հումորային տեսանկյունից: Սակայն ինչ իմ կամ իմ պես մտածողների համար հումորի զգացում է, որոշ լրատվականների համար «լրջի մեջ» նյութ է:

Մոռացա ասեի՝ հղումով, կառավարական կամ իշխանական աղբյուրի հետ զրույցից՝ նյութի լրջությունը իսկզբանե կասկածի տակ չդնելու համար:
Երեկ մի լուր հանդիպեցի. խորհրդավոր շղարշով պատված նյութ, որտեղ լրատվամիջոցը, հղում անելով Վաչե Գաբրիելյանի սեղանի տակ «թաքուն» տեղադրված իր «ժուչոկին», գրում է, որ Վաչե Գաբրիելյանը տեղափոխվում է… օօօ, ոչ. վերահսկիչ պալատ:

Իսկ մինչ այդ լրատվամիջոցը արդեն վերահսկիչ պալատի նախագահին ինչ-որ էկզոտիկ երկրում դեսպանի պաշտոն «պաս» էր տրվել. չզարմանաք, այս բոլոր նշանակումները նույն լրատվամիջոցն էր արել, երևի իր «իշխանական» կամ «մերձիշխանական» աղբյուրների միջնորդությամբ կամ՝ նրանց մխիթարելու նպատակով:
Վաչե Գաբրիելյանը համեստ մարդ է, պաշտոնի հարցում ոչ մեկի չի դիմի, չնայած նա դրա խնդիրը չունի էլ, որովհետև ԶԼՄ-ների նման «միջնորդ» ունի, թե չէ ինտելեկտ, արևմտյան կրթություն, կառավարման փորձ, սաղ սուտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել