Past.am-ը գրում է.

Իր անվան շուրջ բազմաթիվ ասեկոսենոր առաջացնող այս երգչուհին վերջերս ամուսնացել է և կզմել իր գեղեցիկ ու համերաշխ ընտանիքը: Այսօր Ձեզ ենք ներկայացնում, արդեն բավական հայտնիություն ձեռք բերած Լիլուի անձնական կյանքի՝ արդեն իսկ անցյալում մնացած որոշ մանրամասներ, ինչպես նաև նրա անձի հետ կապված որոշ սկանդալային մանրամասներ, որ գուցե մինչ օրս ոչ ոք չգիտեր:

Երբ 2007 թվականին Լիլուն հայտնվեց հայկական շոու-բիզնեսում իր՝ «Թաց է սերը» տեսահոլովակով, իսկական աղմուկ բարձրացրեց իր անվան շուրջ: Ով էր այն համարձակ աղջնակը, ով չվախեցավ միանգամից մերկանալ տեսախցիկների առջև և, ով էր այն գեղեցկուհին, ում համար երգելը ու գերաստղ դառնալը ավելի կարևոր էր, քան ինչ-որ կարծիքներ` իր անձի բարոյականության հետ կապված:

Իր կարիերայի հենց սկզբում Լիլուին հիշեցին և ժամանակի ընթացքում արդեն սկսեցին սիրել ամենահամարձակ և ամենասկանադալային երգչուհի «դրոշմակնիքով:

Չնյած այն կարծիքներին, որ երգչուհին հայկական շոու-բիզնեսյան թոհուբոհում համարվում է ամենահամարձակներից մեկը, երգչուհին անձամբ իրեն համարձակ ու սկանդալային չի համարում: 

«Ես իմ կատարած աշխատանքում երբեք որևէ բան ավելորդ չեմ անում, ես անում եմ այն, ինչ չփի մեջ է...»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է երգչուհին:

Բավական երկար տարիներ ապրելով միայնակ՝ առանց մոր ու հոր ջերմությունն զգալու՝ միայնակ երգչուհին անհամեմատ ուժեղ գտնվեց և կարողացավ իրեն բաժին հասած դժվարությունները հաղթահարել բաց ճակատով:

«Մայրս Ամերիկայի Միացյալ Նահանգներում է: Նա այնտեղ էր մեկնել պապիկիս խնամելու համար, հետագայում ինչ-ինչ խնդիրներ առաջացան և նա մնաց այնտեղ: Իմ բոլոր հարազատներն ու բարեկամնները այնտեղ են: Ես այստեղ միայնակ եմ ապրում: Հայրս Մոսկվայում էր, նրան էլ բավական երկար ժամանակ չէի տեսել: Եվ մի օր զանգ ստացա, և իմացա, որ հայրս Հայաստանում է և ունի առողջական խնդիրներ: Միանգամից բժիշկ վերցրեցի ու հորս տեղափոխեցինք հիվանդանոց: Պարզվեց, որ հայրս քաղցկեղ ունի և որևէ բան այլևս հնարավոր չէր փոոխել: Մոտ 18 օր ես անմոռանալի օրեր ապրեցի հորս հետ, գուցե ես այդպիսի օրեր չապրեի նրա հետ, երբ մենք լինեինք միասին: Եվ եկավ ժամանակը երբ նա մահացավ. մահացավ իմ ձեռքերի մեջ: Չգիտեմ ինչ էր կատարվում ինձ հետ»: 

Նրա դժվարին կյանքի պատմությունը իմանալով՝ մնում է միայն հիանալ Լիլույի կամային որակներով ու առանձնահատկություններով, նրա անձնվեր նվիրվածությամբ թե´ իր ընկերներին, թե´ իր ծնողներին ու թե´ իր մտերիմներին:

Նրա անվան հետ մի անգամ չէ, որ կապել են տարբեր սիրավեպեր: Ժամանակին բավականին բուռն քննարկման թեմա էր Խորեն Լևոնյան և Լիլու զույգի սիրախաղը: Անդրադառնալով այս լուրերին՝ երգչուհին ասել է.

«Իրականությունը բավական տարբեր է մարդկանց իմացած լուրերից: Իրականում այնպես չի եղել, ինչպես որ տեսել են կամ լսել: Իրականությունը շատ տարբեր է, այն իմնն է ու իմ Աստծունը: Այս դեպքում ես որևէ խոչընդոտ երբեք չէի կարող հանդիսանալ ամուսնացած տղամարդու համար: Ես ինքս շատ հարգում եմ ընտանիք ունող մարդկանց և հուսամ, որ ինքս էլ կունենամ իմ ընտանիքը, որը հիմնված կլինի փոխզիջումնների ու փոխըմբռման հիման վրա»:

Երգչուհու խոսքերը երկար սպասեցնել չտվեցին: Բոլորովին վեջերս նա ամուսնացավ և գտավ իր ընտրյալին, այն մեկին, ում հետ նա վայելում է լիակատար երջանկություն: 

«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... գիտեք՝ինչքան կարևոր է ինձ համար Ձեր սերն ու գնահատականը առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին՝ գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել