Մի բան եմ ուզում գրել:
Ամեն տարի Հայաստան Հիմնադրամը դրամահավաք ա անում, ու մարդիկ կան, որ ոչ միայն կոպեկ չեն տալիս, այլ իրենց սուրբ պարտքն են համարում հայհոյելու:
Տղերք խի? Ես անձամբ լավ եմ զգում ինձ, որ 1997 թվից սկսած ամեն տարի հնարավորություններիս չափ, կամ դրանց չնչին մասով մի բան անում եմ: Արցախ գնալուց ինձ լավ եմ զգում, որ էդ ճանապարհի 1 միլիմետրը իմ գումարով ա կառուցվել: Շուշիում մի միլիմետր ջրագիծ ա կառուցվել: Հիմա կասեք փողերն ուտում են: Ես դրանում էնքան էլ համոզված չլինելով, ասում եմ, լավ կես միլիմետր ա կառուցվում, բայց կառուցվում ա: Հիմա էն հարուստ օլիգարխը ավելի շատ ա տալիս: Ասում եք, թող հարկ մուծեն, մենք էլ մուրացկանություն չանենք: Տղերք էդ այլ թեմա ա: Ու մուրացկանություն չի: Բայց, որ հատուկ գնում եք սփյուռք ու համոզում, որ փող չտան , էդ չեմ հասկանում:
Նույն բանը երեկ: Մարդիկ ինչ որ x գումար են հավաքել, դու էդ մարդուն հայհոյում ես, ինչի?
Աստված չանի, մեկդ մի պրոբլեմ ունենաք ՖԲ ով դրամահավաք եք անում, բայց եթե ուրիշի համար ա հայհոյում եք:
ՖԲ ն պոզիտիվ երաժշտության ներքո գարշահոտության էր վերածվել:
Մի արեք տղերք, զգայուն թեմաներ կան, որոնց պետք չի կպնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել