Ասում ա՝ Հայաստանում ամեն աշակերտին մեկական ԱրմԹաբ են տալու, որ տպագիր դասագրքերը դրանցով փոխարինեն։ Ասում ա՝ պիլոտն արդեն Վայոց Ձորում սկսել են։

«Բրիտանացի գիտնականներն» էլ, թարսի պես, ասում են, թե մատաղ սերնդի տեսողության, քնի, ընդհանրապես՝ օրգանիզմի համար էդ անտեր թաբլեթները վնաս են։ Ասում են, թե վնասակար ա հատկապես LCD էկրանների՝ կապույտ սպեկտրի լույսը, վնաս ա երեխեքի աչքների մակուլայի համար ու իբր դա առաջացնում են մակուլայի դեգեներատիվ հիվանդություն։

Չէ, գիտեմ, որ երեխեքը էսպես թե էնպես ամբողջ օրն էդ անտեր թաբլեթներն ու սմարթֆոնները ձեռքներից բաց չեն թողնում։ Հասկանում եմ, որ վտանգների մասով բավարար տվյալներ գուցե դեռ չկան էլ։ Ընդունում եմ, որ ինֆորմացիայի դարաշրջան ենք թևակոխել։

Բայց գուցե էդ անտեր թաբլեթների փոխարեն քննարկվեր էն անտեր էլեկտրոնային թանաքով ընթերցիչների հարցը, որ տակից լուսավորություն գոնե չունեն, որ էկրանի թրթռոց չունեն, որ էդ անտեր կապույտ լույսի հարցը հաստատ չունեն, մի խոսքով, մի կողմից սովորական թղթից չեն տարբերվում, մյուս կողմից երեխու կես տոննայանոց պայուսակը թույլ կտան թեթևացնել մի 200 գրամի, տպագրության ծախսերն էլ գուցե կրճատել։

Էդ անտեր թաբլեթների առանց էդ էլ չափից դուրս օգտագործումը գուցե էսպես առնվազն չավելացնենք։

ԱրմԹաբը հաստատ լավ բան ա, լավ ա որ կա... է, գուցե հենց նույն ԱրմԹաբը կհետաքրքրվեր էդ ընթերցիչներով հարցը լուծել, ոչ թե թաբլեթներով։

Հարցն էս կտրվածքով քննարկվել ա՞։

Հ.Գ. ասում են ինչ-ինչ ֆիլտրներով կարելի ա էդ անտեր վնասակար էֆֆեկտները նվազեցնել։ Գոնե էդպիսի լուծումներ տրվեն, ի վերջո։ Թե չէ երեխեքը կարմրած աչքերով քնում էին հերիք չէր, հիմի էլ կարմրած աչքերով դպրոցից են գալու, կարմրած աչքերով դաս անեն։

Աչքիս Վիզինը Լֆիկն ա ներկրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել