Նախորդ տարվա մեկնարկը տրվեց տնտեսական ծանր պայմաններում, արտաքին տնտեսական շուկաներում տիրող անկայուն վիճակը իր հետևանքները թողել էր ՀՀ գրեթե բոլոր ոլորտների վրա: Այս տարի սակայն, ինչպես երևում է տնտեսական տարին մեկնարկել է ավելի բարենպաստ պայմաններում:

Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն աննախադեպ բարձր աճ է գրանցվել հատկապես արդյունաբերության ոլորտում։ Հիշյալ ոլորտի աճի ցուցանիշը հասնում է 15,7 տոկոսի։ Հատկապես կարևոր է, որ աճի այդ ցուցանիշն արձանագրվել է տարեսկզբին արտաքին հատվածում ստեղծված ոչ այնքան բարենպաստ իրավիճակի պայմաններում։

Գաղտնիք չէ, որ համաշխարհային շուկայում անհամեմատ ցածր է մնում հանքահումքային ապրանքների գինը, մասնավորապես պղնձի տոննան տատանվում է 4,3-4,6 հազար դոլարի սահմաններում, ինչը առնվազն 1,2 հազարով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել