Շինարարություն իրականացնելու կարգ կա, ըստ որի շինկազմակերպությունը պարտավոր է ցանկապատել այն տարածքը որտեղ շինաշխատանքներ է իրականացնում, որպեսզի պահպանի անվտանգության կանոնները եւ հարակից շենքերի մարդկանց էլ հնարավորին չափով անհանգստություն չպատճառի: Ծարավ Աղբյուր փողոցում արդեն մի քանի օր է՝ բնակելի շենքերի անմիջական հարեւանությամբ, լայնածավալ շինարարություն է սկսվել, սակայն շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունը չի բարեհաճում ցանկապատով առանձնացնել իր տարածքը բնակելի շենքերից: Այդ խախտման վրա նույնիսկ աչք է փակում Երեւանը այսպես ասած ավելի բարեկարգ դարձնող քաղաքապետարանը: Քաղաքապետարանի համապատասխան բաժիններին մի քանի ահազանգերով տեղյակ է պահվել, որ տվյալ շինկազմակերպությունը չի պահպանում շինհրապարակի ցանկապատման կարգը, սակայն քաղաքապետարանը կամ չի ցանկանում հետամուտ լինել այդ ահազանգերին, կամ էլ ուղղակի Գազպրոմի պատվերով շինաշխատանք իրականացնող կազմակերպությանը նեղություն պատճառելու համարձակություն չունի:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1064755043589342?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



