Սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման դեպքերը նվազել են շուրջ 50 տոկոսով. Արմեն ՄուրադյանBarometer.am-ը գրում է.

Այս պահին մոտ 570 գրանցված հիվանդ ունենք սուր շնչառական վիրուսով, իսկ թոքաբորբով` մոտ 300 հիվանդ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Անդրադառնալով խոզի գրիպի հետ կապված իրավիճակին, նախարարը նշեց.

"Մահվան ընդհանուր 19 դեպք է գրանցվել և գրեթե բոլոր դեպքերը եղել են ուղեկցվող հիվանդություններով, կամ ուշ դիմելիության պատճառով:

H1N1 վիրուսը վտանգավոր չէ, վտանգավոր են նրա բարդացումները, մասնավորապես ուղեկցող հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ, սրտային անբավարարարություն, երեխաներ, հղիներ: Այն խոցելի խմբերը, որոնց պետք էր պատվաստել, բոլորն արդեն պատվաստված էին: Հիվանդության 99 տոկոս դեպքերում հնարավոր եղավ հիվանդներին դուրս գրել առանց առողջության համար վատ հետևանքների: Անվճար դեղորայք տրամադրվեց, հիմա էլ ունենք պաշարված դեղորայք",- նշեց նախարարը:

Նախարարն ասաց, որ ներկայումս 50 տոկոս նվազում կա հիվանդացության և այժմ 570 գրանցված հիվանդ ունեն սուր շնչառականով, իսկ  թոքաբորբով` մոտ 300 հիվանդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել