Արամ Մանուկյանն այսօր, անդրադառնալով ՀՀ կրթական համակարգին, բավականին ապոկալիպտիկ կերպով ներկայացրեց ուսուցիչների ու աշակերտների վախվորած աչքերը, ՀՀԿ երիտասարդների «կործանիչ» ազդեցությունը, ՀԵՀ-ի քաղաքականացված գործունեությունը և այլն:

Մատի փաթաթան են դարձրել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գործունեությունը: Ով ինչից խոսի, ՀԱԿ-ից առնվազն մեկ-երկու ելույթ «նվիրում են» ՀՀԿ ԵԿ-ի գործունեությանը:

Հարցն այն է, որ արդեն խրոնիկական հիվանդություն է դառնում շատերի մոտ սեփական կիքսերն այլոց վրա «կարելը»: Խոսում եք նրանից, որ երիտասարդներին «ահաբեկում են»: Պարոն Մանուկյան, մենք 21-րդ դարում ենք ապրում, վաղուց պետք է դուրս գաք «Rembo» ֆիլմի ազդեցության տակից: Ձեր ներկայացրած հրեշավոր նկարագրությունները պարզապես քմծիծաղ են առաջացնում: Ձեր տղան էլ երիտասարդներից մեկն է ու ունի ընկերներ, քանի՞ անգամ եք ահաբեկման դեպք լսել: Կա՞ այդպիսի իրողություն, եթե այո, ապա, կարծում եմ, արժե փաստերով խոսել: Հակառակ դեպքում ձեր ելույթները պատի տակ պառավական ասեկոսեների շարքից են:

Ձեր ելույթով մոտավորապես ասում էիք, որ եթե մեր կառույցը՝ ՀՀԿ ԵԿ-ն, եթե չլիներ, ISIS-ը չէր ծնվի, հեռավոր Սուդանում մանուկներն էբոլայից չէին մահանա. Չադում էլ երիտասարդները կրթված ինտելեգենցիայի ներկայացուցիչներ կլինեին:

Ամոթն էլ է լավ բան, սրա-նրա հետևից բամբասանքով զբաղվելու փոխարեն կառույց ձևավորեք, երիտասարդ հավաքեք, ծրագիր մտածեք, ներգրավեք: Թողնես՝ մենակ մեծ-մեծ խոսեք:

Խոսում եք ուսանողին, ուսուցչուհուն կաշառելուց, ձեր ձայնն էլ թեթև դողացնում եք՝ լուրջ ու ազդեցիկ ֆոն ստեղծելու համար: Դա դուք չէի՞ք, որ ԲՀԿ-ի դիմաց չոքելով՝ ամիսներ շարունակ տուն ու տեղ էիք պահում, կայքերի բյուջե էիք ձևավորում: ԲՀԿ-ն էլ արդեն սովորել էր, շատ ծախս չէր անում, թուլափայ շպրտում էր՝ «ինչքան ուզում, էնքան գովում էիք»: Մոռացել ե՞ք: Հիմա էլ սրբի կեցվածք եք ընդունել, Ազգային ժողովի նստատեղերն եք մաշացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել