Էսօր մասնակցում էի Հնդկաստանի դեսպանատան կազմակերպած պաշտոնական արարողությանը կապված այդ երկրի հանրապետության օրվա տոնի հետ:Մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպաններ, հանրային, մշակութային, բիզնես ներկայացուցիչներ ինչպես նաև ՀՀ ԱԳՆ երկու փոխնախարարներ:Հնդկաստանի դեսպանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ես ակնկալում էի, որ շնորհավորանքի պատասխան խոսքով ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ փոխնախարարներից որևէ մեկը, որը բացի շնորհավորանքից կխոսա նաև հայ -հնդկական դարավոր կապերի մասին և այդ կոնտեքստում կնշի հայ ժողովրդի դերը հնդիկների ազգային ազատագրական պայքարում, երբ հնդկահայ գաղութը հնդիկների հետ միասին կռիվ էր տալիս պորտուգալացի նվաճողների, անգլիական գաղութարաների դեմ և այս առումով լինելով հնդիկներից բացի աշխարհի այն բացառիկ ազգը կամ ազգերից մեկը, որը իր լուման ունի Հնդկաստանի ազատագրական պայքարի մեջ, բայց ինչպիսի չարդարցված մեծ կարծիք ԱԳՆ-ի մասին :Թե պատից ձեն դուրս էկավ էդպես էլ իրենցից:Մի երկու բուտերբրոդ կերան, մի քանի թխվածք, մի քիչ կոնյակ խմեցին հետո էլ հյութ ու գնացին:Առաջին հայացքից կթվա թե այս երկու իրադարձությունների միջև կապ չկա, բայց միայն առաջին հայացքից: Խիարի թարս աճելու պատճառը իմպոտենտ ԱԳՆ-ն է, որը կապ չունի կասպիան նավթի և խավիարի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել