Երկու խոսք:
Արամի 30 շենքը քանդելուց հետո մարդիկ սկսեցին տխրել տուրիստների համար, թե ինչ ենք ցույց տալու: Երևանը 2780 տարեկան է, բայց 200 տարվա կառույց չկա և այլն:
Հիմա երկու խոսք: Երևանը մինչև 19-րդ դարի վերջը քաղաք անվանելն ահագին կոմպլիմենտ կլինի: Ուրեմն Թամանյանին էլ պետք ա քարկոծել, որ քանդեցին Ղանթարի շուկան, Գեթսեմանի մատուռը, որի տեղում Օպերան կառուցվեց:
Երևան եկող տուրիստների ստվար զանգվածն Իրանից ա, ու իրանք լրիվ այլ տուրիզմի համար են գալիս: Երևանի շենքերն ալկոհոլային ու սեքս-տուրիզմ փնտրողին քիչ են հետաքրքիր:
Արամի 30-ը պետք էր պահել՝ ուղղակի պահելու համար:
Պատկերասրահի շենքը:
Իմ կարծիքով՝ ավելի դեգեներատ շենք Հրապարակում մեկ էլ Աշտարակի ճանապարհի տունը կարող էր լինել: Մարկ Գրիգորյանը Թամանյանի շունչը հրապարակից ջնջեց այդ շենքով: Սամվել Սաֆարյանն իր արտգործնախարարության շենքով ինչքան էլ փորձեց ցույց տալ Կառավարության շենքի դոմինանտությունը, իմ կարծիքով ոչինչ չստացվեց:
Մարկ Գրիգորյանը ստեղծեց Ազգային ժողովի շենքը Կոզեռնի գերեզմանատան տեղում, ինչքան խաչքար ու շիրիմ պղծեց: Չենք քննադատում, որովհետև պատմափաստական քիչ նյութ կա:
Դե բայց արդարության դեմ չմեղանչելու համար պիտի ասել, որ նույն Մարկ Գրիգորյանը ստեղծեց Մատենադարանի հրաշք շենքը:
Սևան հյուրանոց: Դուք հիշո՞ւմ եք այդ շենքը: Միայն մուտքային մասն էր որոշակի ճարտարապետական գործ, մնացածը լուցկու ուղղանկյուն տուփ էր: Այժմյան սպիտակ շենքն էականորեն արժեքավոր է:
Դեռ էսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել