Հայաստանում այս պահի դրությամբ H1N1 վիրուսով 8 մահ կա գրանցված, իսկ հիվանդանոցներում գրիպի տարբեր բարդության աստիճաններով՝ մոտ 1000 մարդ: Հետաքրքիր է, որ Առողջապահության նախարարությունը միայն հայտնում է խոզի գրիպի հետևանքով մահացած անձանց թիվը, բայց չի նշում, թե հիվանդանոցներում գտնվող այդ 1000 հիվանդներից քանիսի մոտ է առկա H1N1 վիրուսը: Հարգելի՛ առողջապահության պատասխանատուներ, չե՞ք կարծում, որ փոքր պետության ու փոքր քանակությամբ բնակչության համար 8 մահացության դեպքն արդեն անհանգստացնող է: Սրա մասին ճշմարտությունն ասելը նույնպես ձեր համար զապադլո՞ է: Չե՞ք կարծում, որ պետք է հասարակությանը հստակ բացատրվի, թե ինչ է պետք անել վարակակիր դառնալուց հնարավորինս խուսափելու համար, կամ զապադլո՞ է թեկուզ հատվածային կարանտինի հայտարարումը, մանավանդ, որ շատ լավ գիտեք, օրինակ, տրանսպորտի հակահիգենիկ վիճակը, սննդի օբյեկտներում հիգիենայի կանոնների չպահպանումը և այլն: Անլուրջ է ձեր մոտեցումը, թե չեք ցանկանում հասարակությանը խուճապի մատնել: Մարդիկ որ վարակվեցին մասսայաբար, այ խուճապն այդ ժամանակ կտեսնեք՝ որն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել