Հարգելի՛ հայրենակիցներ, բազմիցս եմ անդրադարձել այն հարցին, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը և իմ անձը՝ որպես նոր սերնդի քաղաքական գործիչ, գտնվում են ինֆորմացիոն բլոկադայի մեջ, այսինքն՝ մեր գործունեության ամենալուրջ միջոցառումներին անգամ ոչ մի հեռուստաընկերություն չի ներկայանում, քանզի այն գաղափարական առումով լուրջ վտանգ է ներկայացնում իշխանության համար, քանզի անկախ է իշխանությունից, բարձրացնում է հիմնախնդիրներ, որոնք լավագույնս ընդգծում են իշխանության վարած, մեղմ ասած, ներքին և արտաքին սխալ քաղաքականությունը և միտված են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելուն։ Դրա փոխարեն հենց մեր կուսակցության և իմ անձի գործունեությունը, եթե անգամ ներկայացվում է որևէ հեռուստաընկերությամբ, ապա աղավաղված է, իսկ կարևոր տողերը՝ հանված։ Օրինակ՝ այս հաղորդման ընթացքում ես հստակ ՈՉ եմ ասում էքստրասենսների այն ասելիքին, որը վերաբերում է դպրոցում իմ վատ սովորելուն և իբր մանկության տարիներին հաց գողանալուն, իսկ այդ պահերը հանված են։
1․ Դպրոցն ավարտել եմ գերազանց:
2․ Իմ ողջ կյանքի ընթացքում անգամ որևէ բառ չեմ գողացել ուրիշից, եթե օգտագործել եմ, ապա ցիտել եմ հեղինակին։
Հեռուստատեսությունը լուրջ գործիք է մեր իրականությունը փոխելու համար, ուստի հայ հասարակությունն ու հանրությունը պիտի ամեն ինչ անի, որպեսզի վերջ դրվի հեռուստատեսային այս անբարոյականությանը։ Սա լոկ օրինակ է և հատկապես այս հաղորդմանը չի վերաբերում։ Կան հաղորդումներ, որտեղ ինձ հրավիրել են, և քանի որ անգամ նախապես նախապատրաստած ծուղակներից ես կարողացել եմ շահեկան դուրս գալ, եթեր չեն հեռարձակվել։ Սա արդեն մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն է, սա արդեն հիմք է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ դատական հայց ներկայացնելու դատարանում։ Այնպես որ, կամ այս խնդիրը լուծում կստանա, և մեր գործունեությունը կլուսաբանվի հավուր պատշաճի, կամ խնդիրը կմտնի իրավական գործընթաց։
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել