ԱՅ ՔԵԶ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Հենց նոր աչքովս ընկավ 2012թ. լավագույն 10 մարզիկների ցուցակը: Ուղղակի զարմանքից ապշել եմ: Ժողովուրդ, պատկերացնո՞ւմ եք՝ Հենրիխ Մխիթարյանը չկա տասնյակում, Լևոն Արոնյանը ընդամենը 4-րդն է: Հարգելով Արսեն Ջուլֆալակյանին և նրա անցած ճանապարհը՝ սենց բան չի կարելի անել: Հարգելի ԲՀԿ-ական ընկերներ, դե խոսացեք, սենց ճիշտ կա՞: Եթե սենց պիտի լինի ամեն ինչ, ես առաջարկում եմ սպորտի նախարարությունը ընդհանրապես փակել:
Հ.Գ. Արսեն ջան, դու իմ լավ ընկերն ես և վստահ եմ՝ դու ինձ հասկանում ես...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



