Վրաստանի նախագահի հրամանագրով նախարարները կաշխատեն պաշտոնակատարների կարգավիճակովBarometer.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել նախարարներին պաշտոնակատարների կարգավիճակ տալու վերաբերյալ` մինչև կառավարության նոր կազմի հաստատվումը, տեղեկացնում է "Գրուզիա օնլայնը":

"Վրաստանի Սահմանադրության 73 հոդվածի առաջին և 80 հոդվածի առաջին կետերի համաձայն ՝ պարտականությունների կատարումը տրամադրել Վրաստանի կառավարության նույն կազմին՝ մինչև նոր կառավարության ձևավորումը",- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել