Մի անգամ երիտասարդ Թոմաս Էդիսոնը տուն է վերադառնում դպրոցից և մի նամակ փոխանցում իր մորը:
Մայրն արցունքները աչքերին բարձրաձայն կարդում է.
«Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը շատ փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կկարողանան նրան ինչ-որ բան սովորեցնել: Խնդրում եմ, նրան ինքներդ սովորեցրեք»:
Մոր մահից տարիներ անց Թոմասը հայտնի էր որպես ամենահայտնի գիտնականներից մեկը: Օրերից մի օր նա նայում էր ընտանեկան արխիվը և հանկարծ գտավ այդ նամակը:
Այնտեղ գրված էր հետևյալը.
«Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք այլևս չենք կարող նրան դասավանդել դպրոցում այլ աշակերտների հետ: Խորհուրդ ենք տալիս Ձեզ, որ Դուք ինքներդ նրան սովորեցնեք տանը»:
Էդիսոնը լաց էր լինում ժամեր շարունակ: Հերոս մայրն իր հետամնաց որդուն դարձրեց հանճար:
ԽՈՍՔՆ ՈՒԺ Է: ԱՅՆ ԿԱՐՈՂ Է Ե՛Վ ՄՈԽՐԱՑՆԵԼ, Ե՛Վ ԹԵՎԵՐ ՏԱԼ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել