Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է համարվում գյուղատնտեսությունը: Այստեղ առկա է մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություն: Թվում է, թե թիվը բավական մեծ է, սակայն այդ տնտեսությունները բավականին փոքր են:
Հենց դա է պատճառը, որ այս պահին հնարավոր չէ օգտվել ռուսական շուկայի ընձեռած հնարավորություններից: Հարցի լուծման համար հարկավոր է խոշորացնել և զարգացնել այդ տնտեսությունները:
Այդ իսկ պատճառով օրենսդիր մարմին է ներկայացվել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ:
Օրենքի նախագիծը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:
Օրենքի կիրառումը երկարաժամկետում հնարավորություն կստեղծի զարգացնել գյուղացիական տնտեսությունները, ինչն անմիջականորեն կազդի նաև ընդանուր տնտեսության զարգացման վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1534043160250166&id=100009334896794&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



