Վանաձորի ավագանու անդամներից տեղեկացա, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում նախատեսված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի 2016 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» կետի ներքո Վանաձորի քաղաքապետի նախաձեռնությամբ կրկին քննարկման է դրվելու Վանաձոր քաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ սահմանելու (Երևան քաղաքի արատավոր պրակտիկա հանդիսացող «կարմիր գծեր» անցկացնելու) հարցը:
Ես վերահաստատում եմ իմ շուրջ մեկ տարի առաջ հնչեցրած այն պնդումը, որ եթե Վանաձորում փորձ է արվելու կարմիր գծեր քաշել և դրանով նույնպես գումարներ հավաքել քաղաքացիներից, ապա ի սկզբանե հայտարարում եմ, որ որպես Վանաձորրի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգամավոր՝ ես ԴԵՄ ԵՄ այդ նախաձեռնությանը: Այն չի արդարացրել իրեն Երևանում և միանշանակ չի կարող արդարացնել աղքատ Վանաձորում:
Իմ և իմ ընտրողների անունից պահանջում եմ հրաժարվել նշված նախաձեռնությունից՝ հավելյալ առիթներ չտալով Վանաձորից արտագաղթող բնակչությանը, և կենտրոնանալ քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել