1.Ընտրությունից ընտրություն Րաֆֆին կգա, հրապարակներում մի քանի օրում իշխանափոխության մասին ճառեր կկարդա, կառաջարկի իշխանությանը, ուշադրություն, կառաջարկի ինքնակամ հեռանալ, և իշխանությունն ինքնակամ կհեռանա։
2.Ընտրությունից ընտրություն Րաֆֆին կհամբուրի Հայոց դրոշը, և հայ ընտանիքները ձեռք կբերեն սոցիալական արդարություն և բարեկեցություն։
3․Ընտրությունից ընտրություն Րաֆֆին Անդրիաս Ղուկասյանի հետ հացադուլ կհայտարարի, և սահմանին այլևս զինվոր չի զոհվի։
4.Ընտրությունից ընտրություն Րաֆֆին քաղաքական ուժերին միավորման կոչեր կանի, քանզի այդ պահին նա է կանգնած հրապարակում, իսկ մեկ այլ ժամանակ միավորման առաջարկներին նա կեղծ գործուղումներով կպատասխանի։
5.Ընտրությունից ընտրություն Րաֆֆին կփորձի ժողովուրդ հրավիրել, 180.000 աշխատատեղեր ստեղծելու խոստումներ կտա, հետո ժողովրդին կհիասթափեցնի և տուն ուղարկի, և ՀՀ քաղաքացիների բոլոր սոցիալական խնդիրները կլուծվեն, իսկ գործազրկությունը կվերանա։
6.Ընտրությունից ընտրություն նա արդեն ձանձրալի հինը «Նոր» կկոչի, և երկրում այլևս չի լինի աղքատություն։
7.Իսկ ընտրությունից ընտրություն Զարուհի Փոստանջյանը ժամավաճառությամբ կզբաղվի, իշխանության նկատմամբ ժողովրդի կուտակված ատելության հաշվին կինքնահաստատվի, և հայ ընտանիքների հայրերն այլևս չեն արտագաղթի։
Շարքը կարելի է անվերջ շարունակել... Պարզապես զարմանում ես, թե մարդ ինչպես կարող է ինքն իրեն այսքան չհարգել։ Հոգնել ենք դատարկ ճառերից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել