Ավարտվեց London Chess Classic Grand Chess Tour 2015 մրցաշարի 8-րդ փուլը: Արոնյանը կրկին ոչ ոքի խաղաց, իսկ Անիշ Գիրին հաղթանակ տարավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ, և հիմա, վերջին փուլից առաջ, Մաքսիմ Վաշիեր-Լագրավն ու Անիշ Գիրին ունեն հինգական միավոր, իսկ Լևոն Արոնյանը, Մագնուս կառլսենը և Ալեքսանդր Գիրշչուկը` 4.5ական միավոր:
Վերջին փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Վաշիեր-Լագրավը, Գիրին կմրցի Անանդի հետ, իսկ Գրիշչուկն ու Կառլսենը կմրցեն իրար դեմ:
Հուսով ենք Արոնյանը կհաղթի, Գիրին կպարտվի, իսկ Գրիշչուկն ու Կառլսենը ոչ-ոքի կխաղան;)
Արոնյան ջան դուխով:)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել