Մեկ շաբաթից ավել է՝ սահմանում իրավիճակը ծայրահեղ լարված է, որին նախորդել էր օղուզների հրամանատար Զաքիր Բաբայի հոխորտանքը, որ հայերին ջախջախիչ հարված է հասցնելու...
Իրականում էլ թշնամու զինված ուժերը փորձում են ցավոտ հարված հասցնել մեզ՝ ազերստանի հետ Արցախի ամբողջ սահմանին՝ հարավից-հյուսիս, բոլոր դիրքերը պահելով ինտենսիվ կրակի տակ, ընդ որում, ոչ միայն խոշոր տրամաչափի զենքով է կրակում թշնամին, այլ կիրառում է նաև զենիթահրթիռային կայանք. մեկ գիշերվա մեջ մի քանի տասնյակ անգամ...
Ցավոք, մենք ունեցանք մեկ զոհ.... ոչ թե այն պատճառով, որ թշնամին հաջողացրեց նպատակային հարված հասցնել, այլ տվյալ դիրքում մեր տղաների զգոնության թուլացման պատճառով....
Այլ է իրավիճակը թշնամու մոտ...
Իր իսկ առաջացրած լարվածության ծանր հետևանքները թշնամին ստիպված է լինելու խայտառակաբար, մեկ առ մեկ «ջրի երես հանել» թե՛ տասնյակների հասնող իր շեհիդների, թե՛ ոչնչացված տեխնիկայի, թե՛ փլուզված զորամասերի մասին։
(Փաստերը հերթով կհայտնվեն համացնացում)
Ես շատ խիստ կասկածներ ունեմ, որ Զաքիր Բաբան սադոմազոխիզմով է տառապում...
Տխմար հրամանատարն էլ մի ուրիշ դարդ ու ցավ է այս հոտի համար...
Լարվածությունը շարունակվում է, այդ իսկ պատճառով դեմքով դեպի ՍԱՀՄԱՆ և ԶԻՆՎՈՐ։
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅՈՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ!!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել