Օպերայի հրապարակ, տխուր շարունակություն
Լևոն Զուրաբյանը սեփականաշնորհում է «Ոչ»-երը՝ դրանք համարելով բացարձակապես «Ո՛չ»-ի քարոզչության արդյունք:
Իրականությունն այլ է: Տարբեր մարդիկ «Ոչ» են քվեարկել տարբեր պատճառներով, որոնցից մեկը «Ո՛չ»-ի քարոզչությունն է, բայց՝ միայն մեկը:
Այնպես որ, պետք չի սեփականաշնորհել «Ոչ»-երը, դրանք ձերը չեն, դրանց միայն մի մասն է ձերը, և դուք չունեք «Ո՛չ»-ի մանդատ: Ձեր հետագա գործողությունների համար պատասխանատվությունը մի՛ դրեք «Ոչ» քվեարկողների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել