Թուրքիային տրված հնարավորությունը՝ փակելու այս կարևորագույն նեղուցները, ամրագրված է Մոնտրյոյի կոնվենցայում, որի համաձայն՝ Թուրքիան կարող է ամբողջությամբ փակել ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցները պատերազմական կամ պատերազմի վտանգի առկայության դեպքում: Դեռևս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի այս ամենին Ռուսաստանն այն դեպքում, երբ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ գործելու համար Թուրքիան ակտիվորեն մեծացնում է Koral հակառադարային համակարգերի թիվը Սիրիայի սահմանին: Այս համակարգը ամբողջովին կարող է արգելափակել C-400 համակարգերի «տեսողությունը»: Այս ամենից հետո կարելի է հստակ փաստել ռուս-թուրքական նոր հակամարտության մասին, որի դեպքում Հայաստանը ևս կարող է ներքաշվել այս ամենի մեջ: Դրա մասին են վկայում նաև Պուտինի հրամանով ռուսական հատուկ զորամիավորումների կուտակումը հայ-թուրքական սահմանին: Անգամ որոշ լրատվամիջոցներ նշել էին, որ երկու օր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անձամբ էր կարճատև այց իրականացրել Գյումրի՝ տեղում հատուկ հրահանգավորումներ տալու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208456637277547
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



