Սյունիքի մարզի Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման նպատակով Սյունիքի մարզպետարանին պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին հատկացնել 30 մլն դրամ գումար:

Նշենք, որ Սյունիքի մարզպետարանի կողմից բարձրացվել էր Սիսիան համայնքի Որոտան 1 (36 բնակարան), Որոտան 2 (36 բնակարան), Խանջյան 1ա (50 բնակարան) բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման խնդիրը: Գումարի տրամադրումը կարևորվում է նրանով, որ տանիքների վերանորոգման խնդիրը կարճ ժամկետում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել