Աշխարհը դարձել է ավելի խոցելի, քան կարելի էր նախապես ծրագրել : Սա արդեն հասկանում են Թուրքիայում: Կոբրա վարժեցնողը մի օր մեռնելու է իր սաների ձեռքով: ISIS ը թուրքական բրենդ է, բայց վերջնական սպառողական տեսքի է բերվում այնտեղ, որտեղ աշխատուժն ավելի էժան է: Էսօր աշխարհը վտանգավոր է նաև ոչ այն պատճառով, որ կան վտանգ ստեղծող կենտրոններ, այլ մեծապես նրանց պատճառով, ովքեր լռում են այդ մասին: Իսկ ինչու չի լսվում Լիբանանի ձայնը, չի լսվում Սիրիայի ձայնը, բայց լսվեց Ֆրանսիայի ձայնը, մի պարզ պատճառով. մարդկությունը մի տեսակի լեզու է հասկանում, ուժեղի ուժի լեզուն: Թույլ ազգերն ունենում են ծննդյան վկայական, ավելի թույլերը մահվան վկայական, ապրելու վկայականը ուժեղին է տրված: Ապրել նշանակում է պայքարել, պայքարել նշանակում է իմաստ դնել ապրելուդ մեջ: Ֆրանսիան երջանիկ կյանքի երկիր է, կամ էր ,կամ կլինի, չգիտեմ: Էդ երջանկությունն ու անհոգությունը բերում են խոր քնի: Իսլամական պետությունը շուտով կվերանա, ու ամենակարևորն էն ա, որ մենք կարողանանք աշխարհին հասկացնել, որ դրա արտադրող օջախներից մեկի՝ Ադրբեջանի դեմ պայքարի միակ զինվորը Հայաստանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել