Անկախությունից հետո օրենսդրական բարեփոխումների արդյունքում օրենսդիրը վերացրեց շատ վտանգավոր երևույթ: Նոր փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց ընթացք տալ անանուն դիմումներին ու հատկապես անանուն բողոքներին: Դրա տրամաբանության ներքո դրվեց այն արդարացի հիմնավորումը, որ անանուն բողոքները ոչ այլ ինչ են, քան զրպարտություններ:
Եթե Ստալինյան ժամանակաշրջանում պետական մեքենան մեծ դեր ու տեղ էր հատկացնում հատկապես անանուն բողոքներին, դրա հետևանքով մարդկանց աքսորում, ապա ժամանակակից իրավունքի պետություններում (այդ թվում՝ Հայաստանում) ամբողջությամբ մերժվում է անանիմկա հասկացողությունը:
Ցավով պետք է արձանագրեմ, որ ստալինյան ժամանակաշրջանն այսօր գործում է որոշ լրատվամիջոցներում: Նկատվում են դեպքեր, երբ ԶԼՄ-ն, ստանալով անհայտ աղբյուրից զրպարտչական նամակներ, առանց վարանելու դրանք հրապարակում է: Սա, թերևս, հայկական մամուլի ամենախոցելի տեղերից է, որը, միաժամանակ, վնասում է ինչպես տվյալ ԶԼՄ-ին, այնպես էլ` անանիմկայի թիրախին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել