Լրագրող և սրտացավ ընկերներ ջան,

մոտ երկու շաբաթ առաջ գրել էի, որ սահմանամերձ Բերդավան գյուղում բնակվող 14-ամյա Ադելլա Ազատյանն իր մայրիկի հետ մեկնել է Մոսկվա՝ պարանոցում եղած ուռուցքի բուժման նպատակով: Ի ուրախություն մեզ պարզվել էր, որ ուռուցքը բարորակ է, և Մոսկվայից այստեղ եկած բժիշկն, ուսումնասիրելով եղած անալիզների պատասխանները, հայտնել էր, որ ուռուցքը հնարավոր է բուժել ճառագայթային և դեղորայքային եղանակների համադրությամբ, և վիրահատության կարիք չկա, ուղղակի ճառագայթային բուժումը նույնպես պետք է իրականացվի Մոսկվայում՝ Հայաստանում անհրաժեշտ սարքավորումներ չլինելու պատճառով: Սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Ադելլային Մոսկվայում կրկին հետազոտեցին, պարզ դարձավ, որ ուռուցքը մեծ է, և այն անհրաժեշտ է հեռացնել վիրահատական եղանակով: Իհարկե, երեխան չէր ուզում՝ իրեն վիրահատեն, և հիմա նրան վիրահատությանը տրամադրելու խնդիր կա, սակայն դա միակ խնդիրը չի... Այն գումարը, որ արդեն կար հավաքված և որը հավաքվեց բուժման համար, բավականացնում էր ճառագայթային եղանակով բուժումն իրականացնելու համար, և մի բան էլ մնում էր դեղորայքային բուժման համար, քանի որ բուժումը տևական գործընթաց էր, այդ ընթացքում թեկուզ մաս-մաս հնարավոր կլիներ ապահովել պակասող մասը: 
Սակայն պետք է վիրահատություն, որի համար պետք է վճարել մինչև այն սկսելը, իսկ վիրահատությունը երկար ձգել չի կարելի և պետք է անել հնարավորինս շուտ: 
Այս պահի դրությամբ Ադելլայի մայրիկի` Սոնա Ազատյանի քարտային հաշվին կա 200.000 ռուբլի, որը Սոնան այստեղ իր հաշվիներին եղած գումարն էր ռուբլու վերածելով մուտք արել՝ այդքան կանխիկ իր մոտ չպահելու նպատակով, ու մոտ 400.000 դրամ (գրեթե 53.000 ռուբլի) կա դրամային քարտային հաշվին, որը կուտակվել է blognews.am, aysor.am և այլ կայքերում Ադելլային օգնելու խնդրանքով հոդվածների շնորհիվ: Սակայն վիրահատության համար անհրաժեշտ է 475.000 ռուբլի...

Նոյեմբերի 27-ին Ադելլային արդեն պետք է պառկեցնեն վիրահատությանը նախապատրաստելու համար և նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 4-ին կամ մոտակա մեկ այլ օր վիրահատեն:

Վիրահությունն իրականացվելու է Բուրդենկոյի անվան հիվանդանոցում Ա.Ն Շկարբոյի և մի խումբ այլ բժիշկների կողմից:

Գրառման վերջում նշված են Ադելլայի մայրիկի անունով բացված հաշվեհամարները: Խնդրում եմ գումար փոխանցելու կամ հոդվածում հաշվեհամար նշելու դեպքում օգտագործել այդ հաշվեհամարները, որպեսզի Սոնան կարողանա քարտից գումարները կանխիկացնել, քանզի իր անունով բացված խնայողական հաշվեհամարներից գումար կանխիկացնելու համար նա պետք է գտնվի Հայաստանում:
Եթե հարցեր կան, խնդրում եմ գրեք, անհրաժեշտության դեպքում պատասխանները կավելացնեմ նաև գրառման մեջ:

Ադելլայի մայրիկի` Սոնա Ազատյանի անունով բացված հաշվեհամարներն են՝

Դրամ՝ 1930055397160300

Դոլար՝ 1930055397160201

Եվրո՝ 1930055397160104

Ռուբլի՝ 1930055397160258

Կոնվերս բանկ

Դրամ՝ 1930055397160300

Դոլար՝ 1930055397160201 
(արտերկրից փոխանցման համար անհրաժեշտ տվյալներhttps://www.conversebank.am/…/Financial%20Instituti…/USD.pdf)

Եվրո՝ 1930055397160104
(արտերկրից փոխանցման համար անհրաժեշտ տվյալներhttps://www.conversebank.am/…/Financial%20Instituti…/EUR.pdf)

Ռուբլի՝ 1930055397160258
արտերկրից փոխանցման համար անհրաժեշտ տվյալներ

Սոնայի հեռախոսահամար` +7 968 453 61 64

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել