Առողջապահության որակի կարգավորումն ու կայունությունը հույժ կարևոր է: ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 86 միլիարդ 125 միլիոն դրամ, ինչը 2014-ի համեմատ ավելի է 1 միլիարդ 807 միլիոն դրամով կամ 2.1 տոկոսով:

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի խոսքով` պետական բյուջեի նախագծով առողջապահության ծախսերում «Դեղագործական ապրանքներ» դասի գծով նախատեսվում է 4 միլիոն 262 հազար դրամ, իսկ «Արտահիվանդանոցային ծառայություններ» խմբի գծով նախատեսվում է 27 միլիոն 705 հազար դրամ:

Հարկ է նշել նաև, որ «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսված գումարի չափը կազմում է 566 միլիոն դրամ: Ինչպես նաև «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 61 միլիոն 281 հազար դրամ­, իսկ 670 միլիոն դրամ էլ կհատկացվի «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել