Մխիթարյանի՝ ադրբեջանական թիմին խփած գոլին էնպիսի որակումներ են տալիս, որ խնդալս գալիս է... Թե բա ապացուցեց, որ հայրենասեր է և այլն... Չեմ հասկանում՝ ինչ կապ ունի իր հերթական խաղում խփած գոլը հայրենասիրության կամ դրա ապացույցի հետ... Հիմա ի՞նչ, եթե այնպես ընթանար խաղը, որ գոլ չխփեր, պետք է ասեինք, որ հայրենասեր չէ՞։ Կամ՝ չկարողացա՞վ ապացուցել իր հայրենասիրությունը։))) Անլուրջ ա, ժողովուրդ... Խաղ էր, ինքը լավ ֆուտբոլիստ է, լավ խաղ ցուցաբերեց... Էն, որ ադրբեջանցիների տուտուզը մրմռում է, էդ պարզ է, իրանք չեն էլ կարող չկապել սպորտը քաղաքականության հետ, աբիժնիկ են, բայց մենք, կարծում եմ, ավելի վեհ կլինենք, եթե դիտարկենք սա իբրև Հենոյի հերթական լավ խաղ, չշեշտադրենք, թե ում է խփել, կարծես դա էական էլ չէ, ինչ-որ նավթային երկրից մի թիմ էր, ինքն էլ չի իմացել, որ ադրբեջանական ա, որ իմանար՝ մի 2 հատ էլ կխփեր։ ))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել