ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Պաշտոնական լրատվության համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

ԱՊՀ ֆորմատով բոլոր տիպի միջոցառումները մի տեսակ շաբլոն միջոցառումներ են հիշեցնում, միակ բանը, որը հետաքրքրություն է առաջացնում, երկկողմ հանդիպումներն են:

Հետաքրքրական է, որ ըստ ՌԴ կառավարության պաշտոնական կայքի՝ վարչապետ Մեդվեդևը երկկողմ ձևաչափում ընդամենը 2 հանդիպում է ունեցել՝ հյուրընկալող երկրի՝ Տաջիկստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել