Հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանը, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, գրող Վահրամ Սահակյանը և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանը Երևանի քաղաքապետից բնակարաններ են ստանալու նվեր:

Այս նորությունը բազմաթիվ թեժ քննարկումներ է ծնելու...

Ես իրականում դեմ չեմ այս ամենին, բայց այսօր աչքովս ընկավ Վահրամ Սահակյանի գրառումը, որում ինքը ասում էր, եթե իրեն են որոշել տալ, ուրեմն ինքն արժանի է և արգելում էր կայքերին ցանկացած մեկնաբանություն անել այս թեմայի շուրջ, նույնիսկ դատարան դիմելու պատրաստակամություն հայտնեց, եթե սկսեն փորփրել իր անձնական կյանքը: Այ այստեղ մի բան պետք է ասեմ:

Երբ մի գործարար, կամ բարերար, կամ որևէ կազմակերպություն մի բան է անում ինչ-որ խեղճ ընտանիքի, հիվանդ երխայի կամ կարիքավորի համար՝ 1.000 տեղից գալիս նկարում են, լրագրողը խնդրում է մանրամասն պատմել թե ինչ վատ էր մինչ այս օգնությունը ու ինչ լավ է հիմա, օպերատորը գտնում է հուզիչ կադրեր, երբ անօթևան մնացած ընտանիքի մայրը չի կարողանում զսպել իր արցունքները երբ գիտակցում է, որ իր երեխաները արդեն ունեն ՏՈՒՆ: Էտ մարդիկ չեն մտածում պրեստիժի մասին, պալոժի մասին, դուրեկան-անդուրի մասին, իրենց համար այդ տունը ԱՄԵՆ ԻՆՉ Է: Հիմա էս մարդկանց մեր փողերով տուն են առնում... Ես ուզում եմ նույնը տեսնել: Թող պատմեն բոլորիս ինչ վատ էր առանց տուն, ինչ դժվար էր, ինչ անելանելի իրավիճակում էին մինչ այն պահը, երբ ՄԵՐ փողերով իրենց գնեցին բնակարան: Թող թաց աչքերով շնորհակալություն հայտնեն բոլորին երջանկությունից շփոթելով ու չգտնելով միտքն արտահայտելու համար ճիշտ բառեր: Եթե պատրաստ չեն դրան, ինքնասիրությունը թույլ չի տալիս, ապա թող նույն ինքնասիրությունը թույլ չտա վերցնել այդ բնակարանը: Եթե այդ բոլոր զգացումները չեն ապրում՝ ուրեմն երկրում կան հազարավոր առավել արժանի ընտանիքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել