Էդ որ գրում եք, ասում եք՝ «միջազգային հանրություն», որ էդ «միջազգային հանրությունը» էս պիտի անի, էն պիտի ասի, և այլն... ամոթ չլինի հարցնել՝ էդ «միջազգային հանրությունն» ո՞վ է։ Կարող է՞ Մոզամբիկի էն կորած գեղերից մեկի բնակիչների վեջն է, թե մեր սահմանին ինչ միլիմետրանոցով են խփում, կամ, ասենք, Ճապոնիայի ֆինանսների նախարարը տեղյակ է՝ Բաղանիսում քանի տանիք է ծակվել և վերանորոգման կարիք ունի։ 
Էդ «միջազգային հանրություն» եզրույթի տեղ ասեք ավելի կոնկրետ՝ «էնտեղ մի քանի հոգի»։ Իսկ առհասարակ, ի՞նչ միջազգային հանրություն։ Քթներիս տաք Թուրքիայում քրդերին են մորթում, Սիրիայում եզդիների ցեղասպանություն է օրը ցերեկով 21-րդ դարում (որ էդքան սիրում են մեջբերել իբր թե զարգացվածության չափանիշ), անապատում ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Հայկական եկեղեցին են պայթեցնում սեպտեմբերի 21-ին, Աֆրիկայում սովից երեխեք են կոտորվում, երբ այլ տեղեր այֆոնոմանիա է, ու սենց լիքը լիքը տարբեր բաներ.... Ախպեր... Յան տվեք էդ «միջազգային հանրությունից», ինքը մեր մասին կսկսի հիշել, երբ որ մենք կհիշենք մեզ... Երբ որ կհիշենք, որ մենք օրգանիզմ ենք՝ օրգանիզմին հատուկ բոլոր գործառույթներով՝ էդ թվում և պաշտպանողական և նաև, ինչու չէ, ագրեսիվ պաշտպանողական համակարգերով։ Իսկ «էնտեղ էն մի քանի հոգին» առանց ասելու էլ գիտեն, թե մենք ով ենք, ու թե ինչ կլինի, եթե հույսներս իրենց վրա չդնենք։ Դրա համար ամեն ինչ անում են, որ իրենց վրա դնենք հույսներս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել