ՀՀ-ում վթարային շենքերի հետ կապված խնդիրների լուծումն ամենակարևորներից է. ինչպես գիտենք՝ բնակֆոնդի մոտ 15%-ը սեյսմակայունության խնդիր ունի:

Այսօր Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքում շուրջ 100 ընտանիքների նոր բնակարաններ են տրվել:

Այս ծրագիրը լուծում է ոչ միայն ներկային վերաբերող, այլ նաև ապագա սերունդների անվտանգ բնարաններ ունենալու խնդիրները: Լավ կլիներ, որ մարզերում էլ հետևեին Երևանի օրինակին: Ողջունելի նախագիծ է, շնորհավորում եմ բնակարան ստացած բոլոր քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել