Ani ZakharyanԲՀԿ կուսակցությունն արդեն Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ վերջնականապես ապացուցեց, որ քաղաքական ինքնուրույն միավոր չի հանդիսանում և միշտ լինելու է ոչ լեգիտիմ իշխանության կցորդը, քանզի իր ձայների մեծամասնությունը հավաքել է նույն ճանապարհով, ինչ ՀՀԿ-ն։ 
Փաստաթղթում առկա իրավական-քաղաքական թերացումներն այնքան ակնհայտ են, Ազգային անվտանգությանը սպառնացող դրույթներն այնքան ակնհայտ են, որ եթե ԲՀԿ-ն «Այո» է ասում այս փաստաթղթին, ուրեմն այսուհետ ՀՀ քաղաքացու շահ, ազգային շահ և նմանօրինակ արտահայտությունները պետք է դուրս գան իրենց բառապաշարից, քանզի դրանց այլևս հավատացող չկա։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, նման կառույց ես չեմ ճանաչում Հայաստանում և այս տարիների ընթացքում չեմ տեսել այդ կառույցի գործունեության արդյունքը, այլապես Սերժ Սարգսյանն ու իր կլանը վաղուց պիտի ճանաչվեին որպես ԱԱ-ան սպառնալիք։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել