Սմարթֆոնների շուկայի անխնա մրցակցությունը ստիպում է հեռախոս արտադրող ընկերություններին զարգանալ ամեն օր, և այս պահին ամենահզոր հեռախոսը վաղը կարող է լավագույն տասնյակ չմտնել, իսկ շուկայի առաջատարները կարող են զիջել իրենց դիրքերը նորերին։ Չնայած որ «Էփլը» վաղուց իր շուկան ունի, բայց մինչ նա զբաղվում է իր բրենդի փիառով, շատ ու շատ երկրորդ պլանի ընկերություններ, նաև սկսնակ ընկերություններ սկսել են ավելի հզոր և էժան սմարթֆոններ ստեղծել։ Այֆոնի սիրահարները որպես վերջին փաստարկ սիրում են նշել, որ այֆոնը մնում է այֆոն, դե ինչ ի տարբերություն նրանց՝ այս 9 ընկերությունները տեղում չեն մնում և արդեն վաղուց գերազանցում են «Խնձորին» իրենց հզորությամբ և անհամեմատ ավելի մատչելի են։

Motorola Moto G 2015

Երրորդ սերնդի Мото G-ն արժե $179.99 եթե ուզում եք ունենալ ձեր ինդիվիդուալ գույնը, որը կարող եք պատվիրել Moto Maker կայքում։ Նոր Moto G-ն զինված է 64-բիտանոց, 1․2GHz quad(4)-core Snapdragon պրոցեսորով և 2GB օպերատիվ հիշողությամբ։ Սա հնարավորություն է տալիս հանգիս աշխատել անգամ 3D հավելվածներով։
Այն առանց խափանումների աշխատում է Android 5.1 Lollipop-ով։
Ունի 13MP տեսախցիկ, կարող է նկարահանել 1080p տեսանյութեր և 5MP առջևի տեսախցիկ։ Այն անջրաթափանց է և կարող է դիմանալ մեկ մետր խորության տակ 30 րոպե։

OnePlus 2

Ինչպես Moto G-ն, այնպես էլ չինական արտադրողների կողմից ներկացավող OnePlus 2-ն իր տեխնիկական հնարավորությունների համեմատ ցածր գին ունի։

Octa(8)-core Սնափդրագոն պրոցեսորով, 3GB կամ 4GB օպերատիվ հիշողությամբ և FHD 5.5 էկրանով, OnePlus 2-ը սկսում է $329-ից։ Միակ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գնել միանգամից, փոխարենը՝ այն հասանելի է հրավիրման համակարգի միջոցով։

Իսկ նրանք, ովքեր ստանում են հրավերը, ձեռք են բերում Android 5.1 սմարթֆոն երկու SIM քարտերով, խելացի մատնահետքի սենսորով, արագ USB-C պորտով և մեծ 3,300mAh մարտկոցով։

Արժե $329։

Sony Xperia Z3+

Sony-ի արտադրանքը նույնպես զինված է octa(8)-core Սնափդրագոն 810 պրոցեսորով։
Xperia Z3+-ը ունի տպավորիչ 20.7MP տեսախցիկ և 5.2in Full HD 1080p 1920×1080 պիքսելանոց էկրան։
Այն աշխատում է Android Lollipop օպերացիոն համակարգով, և արտադրողները հուսով են, որ այն կշարունակի իր Z3-ի հաջողությունները։

Արժե $519.00։

Asus ZenFone 2

Asus-ը ներկայացրեց իր Android 5.0 Lollipop ZenFone 2-ը 2015 թ-ին։ Նրա հիմնական առավելություններից է 13MP տեսախցիկն իր f/2.0 տեսապակով, պատկերի օպտիկական ստաբիլիզացիայով (OIS) և 5MP PixelMaster առջևի տեսախցիկով։

ZenFone 2-ը կունենա նաև բարելավված տեսախվիկի հավելված, որը թույլ կտա ձեռքով կառավարել ISO և այլ ֆունկցիաները։

Լուսանկարելու իր պրոֆեսիոնալության համար ZenFone 2-ը կարող է դառնալ լավագույն ընտրությունը լուսանկարիչների համար։

Արժե 16GB-ը $199.00, 64GB-ը $299.00։

Nexus 6

Nexus 6 -ը արտադրվում է Motorola ընկերության կողմից, և կարելի է ասել, որ այն Google-ի երբևե արտադրված լավագույն հեռախոսն է։

Այն զինված է HD էկրանով, հզոր quad-core Սնափդրագոն 805 պրոցեսորով և 13MP տեսախցիկով և պատկերի օպտիկական ստաբիլիզացիայով։

Google-ի վերջին Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգը Samsung Knox ինտեգրացիան է, մատերիալ դիզայնն այս սմարթֆոնը դարձնում է ամենալավ ընտրություններից մեկը։

Արժե $485.89 (32GB)։

HTC One M9

The HTC One M9-ը կարող է ամենաօրիգինալ սմարթֆոնը չէ, որ թողարկվել է 2015 թ-ին, բայց արժանի է լինել այս ցուցակում։

Այն ունի նույն մետաղյա պատյանը, ինչ M8-ը, բարձր ձայն ապահովող զույգ բարձրախոսեր։

Ունի 20.7MP, 5376×3752 պիքսելանոց ավտոֆոկուսով dual-LED տեսախցիկ, 4MP առջևի տեսախցիկ և սուպեր արագ octa(8)-core Սանփդրագոն 810 պրոցեսոր։

Արժե 369 600 դրամ։

Nokia Lumia 930

Հիմնական տեսախցիկը 20.0 MP է, ունի Quad-core Սնափդրագոն 800 2.2 GHz պրոցեսոր, անլար լիցքավորում, 32 GB հիշողություն և արժե 216 000 դրամ։

Samsung Galaxy S6

The Galaxy S6 բոլոր ժամանակների ամենասպասված Անդրոիդ հեռախոսը։

Մետաղյա պատյանով և Gorilla Glass ապակիով սմարթֆոնը, ըստ Սամսունգի հայտարարության, ամենադիմացկունն է այս պահի դրությամբ։

Սամսունգը պնդում է, որ Galaxy S6-ը 50 տոկոսով ավելի պինդ է, քան մնացած սմարթֆոնները, և ի տարբերություն նրանց՝ չի ճկվում։

Այն ունի 64 բիտանոց octa(8)-core պրոցեսոր, 5.1in Quad HD 2560×1440 577ppi էկրան, և 16MP, F-1.9 նկարելու պահին HDR և պատկերի օպտիկական ստաբիլիզացիայով տեսախցիկ։

Աշխատում է Google-ի Android 5.0 Lollipop օպերատիվ համակարգով, ունի Samsung’s սեփական Knox անվտանգության համակարգ։ Կարող ենք վստահ ասել, որ Galaxy S6-ը  2015 թվականի լավագույն սմարթֆոնն է։

Հայաստանում արժե 288 000 դրամ, իսկ պաշտոնական կայքում՝ $599.99։

LG G4

LG G4-ը թողարկվեց ապրիլին և համարվում է լավագույն հեռախոսներից մեկը Միացյալ Թագավորություններում։

G4-ը շատ մեծ առավելությոուններ չունի մնացած հեռախոսների նկատմամբ, և նրա 6 միջուկային պրոցեսորը չի գերազանցում այս ցուցակի մյուս սմարթֆոններին։

Այն արժե 240 000 դրամ։

Ունի 5.5in 2560×1440 IPS Քվանտային դիսփլեյ, six-core Սնափդրագոն 808 պրոցեսոր և Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգ։

Եվ վերջապես IPhone 6

Հայաստանում 432 000 դրամ արժե 128 GB-ը, Այֆոնի պաշտոնական կայքում՝ $849.00, իսկ 16GB-ը արժե 384 000 դրամ, պաշտոնականում՝ $649.00։ Այն ամենաթանկ հեռախոսն է այս ցուցակում։

Հիմական տեսախցիկը 8MP է՝ ամենաթույլը ցուցակում։
Առջևի տեսախցիկը 1.2MP է՝ ամենաթույլը ցուցակում:
Օպերատիվ հիշողությունը 1 GB` ամենացածր արդյունքը ցուցակում:
Պրոցեսորը 1.4GH, dual-core` ամենաթույլը ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել