Newsline.am-ը գրում է.

Իսրայելական YNet News լրատվական պորտալի փոխանցմամբ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինվորականները դելֆին են որսացել, որը ենթադրաբար օգտագործվել է իսրայելական հետախուզության օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Դրա մասին հայտնել են պաղեստինյան ԶԼՄ-ները։

Կենդանուն բռնել են մի քանի շաբաթ առաջ, Գազայի հատվածի ափերից ոչ հեռու, ուր անցկացվել է ՀԱՄԱՍ շարժման ծովային հատուկջոկատայինների էլիտար ստորաբաժանման ուսուցումը։ Պաղեստինյան Al-Quds թերթը գրել է, որ զինվորականների ուշադրությունը գրավել են դելֆինի կասկածելի տեղաշարժերը։

Դրանից հետո դելֆինին որսացել են, և պարզվել է, որ դելֆինը զինված է նետեր նետելու հարմարությամբ, ինչպես նաև կրում է տեսախցիկ՝ տեսանյութեր նկարահանելու համար, ինչը մասնավորապես վերաբերվում է էլիտար ստորաբաժանման վարժանքները նկարահանելուն։

Հաղորդվում է, որ սա Իսրայելի կողմից հետախուզական նպատակներով կենդանիների օգտագործման առաջին դեպքը չէ։ 2013 թվականին Թուրքիայում թռչուն էին որսացել, որի վրա գտնվել էր արբանյակային լրտեսման սարք, իսկ 2010 թվականին Եգիպտոսում (Շարմ էլ Շեյխ) հայտնաբերել էին տեղանքին ոչ բնորոշ շնաձուկ, որը սպանել էր մի շարք զբոսաշրջիկների։ Ենթադրվում է, որ իսրայելական հետախուզությունը շնաձկան միջոցով փորձել է խաթարել զբոսաշրջությունը տարածաշրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել