Պաշտոնական լրատվամիջոցները ջանք չեն խնայում տարածելու մի «ֆանտաստիկ» լուր. ստորագրված են արձանագրություններ, և գազի գինը սահմանի վրա 189 դոլարից դարձել է 165 դոլար։

Լավ է, բայց 3 հատ բայց կա։

1. Սահմանի գինը մեզ ի՞նչ։ Մեզ, միևնույնն է, վաճառում են 330 դոլարով։

2. 2013թ դեկտեմբերի 2-ի պայմանագրով Հայաստանի գազի գինը որոշվում է ՌԴ մարզերից մեկի (Օ-ի) գնով։ ՌԴ-ում մեծածախ գինը 55 դոլար է, մանրածախը՝ 110 դոլար։ 165 որտեղի՞ց ենք վերցնում՝ անհայտ է։

3. Վերջին մեկ տարում (52 շաբաթում) 1 մ3 գազի գինը համաշխարհային շուկայում 158.9 դոլարից իջել է 94.8 դոլար (1մ3=35000 BTU, իսկ 1BTU = 1055 ջոուլ հաշվարկով)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել