Մարզահամերգային համալիրը կուտ էր, որ գցեցին ժողովրդի առաջ: Ժողովուրդն էդ կուտը չգիտեմ՝ ուտում ա, թե չէ, բայց սա դեռ հասարակական ահագին ալիք կբարձրացնի:

Իսկ իշխանությունը, հիշեք, ինչքան էլ վատն ու սարսափելի լինի, երբեք անխելք չի լինում: Հիմա նայենք վերջին մի քանի հասարակական ակտիվացման փորձերը:

Թռչկանի ջրվեժ, Մաշտոցի պուրակ, տրանսպորտ՝ 150 դրամ, էլ. էներգիայի սակագին: Ինչի՞ համար ա էս ամեն ինչը: ԴՐՍԻ: Դրսին պետք ա ցույց տալ, որ մենք ունենք քաղաքացիական հասարակություն: Որ մեր հասարակությունը չի հանդուրժի որևէ անարդար որոշում, լինի դա ներպետական, թե միջազգային: Եվ եթե նկատել եք՝ էնքանով, ինչքանով կան էս շարժումները, էդքանից առավել ոչինչ չի թույլատրվում: ՈՉԻՆՉ: Այսինքն՝ չի կարելի էս ամեն ինչի վրա հավաքել ընտրաձայն: 

Մարզահամերգային համալիրը նենց որ երբեք խաղատուն չի դառնա, քանի որ իշխանությունն ինչքան էլ վատն ու սարսափելի լինի, երբեք չի կարող անխելք լինել:

Հ.Գ. Եթե Մարզահամերգային համալիրը դառնա խաղատուն, ամենից շատ ու շուտ էնտեղ դրա դեմ բողոքողներն են կրվելու: Նենց որ` կեցցեն մեր հեռուստաալիքները, որ սաղ օրը ղումար են ռեկլամ անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել