1. Ֆրանսիական Ռուան քաղաքում, ուր ազգային հերոս Ժաննա դ՛Արկին այրել են հրապարակում որպես չար ոգիներին ծախված անձ, այժմ կրակի տեղում վեր է խոյանում սուրբ Ժաննա դ՛Արկ եկեղեցին:

2. Առաջին չկոտրվող ապակին հայտնաբերվել է մ.թ.ա.34 թվականին: Հռոմի կայսր Տիբերիոսի հրամանով նրա հայտնագործողին գլխատեցին:

3. Լիցեյների ծագման մասին. Լիկեյը ի սկզբանե եղել է Աթենքի մոտ գտնվող Լիկեյյան Ապոլլոնի տաճարի շրջակայքի անտառի անունը: Մ.թ.ա. 5-րդ դարում այստեղ մարմնամարզական խաղերի համար շենք է կառուցվում, որ կրում էր անտառի անունը: Մ.թ.ա. 335 թվականին այստեղ Արիստոտելը հիմնեց իմաստասիրական դպրոց, որն իր գոյությունը պահպանեց ութ դար: Դպրոցի անունով էլ լիկեյ-լիցեյը դարձավ ուսումնական հաստատության անվանում:

4. Կանանցից առաջինը Հյուսիսային բևեռ ոտք է դրել կանադացի Ֆրեն Ֆիլիպսը` 1971 թվականի ապրիլի 5-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել