Ֆեյսբուքում պիտի գրանցվեն միայն կայացած մարդիկ, ովքեր ունեն ամուր հոգեկան աշխարհ, քանի որ լրահոսով անցնելու ընթացքում հոգեկան առողջության համար վտանգավոր բազում խութերի հանդիպելու հավանականությունը գրեթե հարյուր տոկոս է: Մեկն ասում է մի բան, մյուսը՝ դրա հակառակը: Մեկի կողքին լինես մի պահ, մյուսը բլոկում է, չես հասկանում, թե ինչու: Ստատուսի կեսին համամիտ ես, կեսին չէ, բայց մարդուն գնահատում ես` հավանում ես, մի մասը բզկտում է, որ դավաճան ես, մյուսներն ասում են, որ շատ խելացի ես: Սկսում ես քո մտքերը գրել, մի մասը հիանում, ցնցվում է, մյուսները ֆշշացնում են, թե հավակնոտ ես: Այս ծայրահեղություններում առանց «արյունլվա» լինելու հնարավոր չի: 

Այնպես որ, ֆեյսի գաղտնաբառը հավաքելուց առաջ վալերիանի թուրմ խմենք, նոր տրվենք բարի գալուստ ասող կապույտ թակարդին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել