Image result for արծրուն պեպանյանԿապիտալիզմի կայացման վայրի փուլում ընտրություններ չեն լինում, հատկապես, եթե ժողովուրդը կազմակերպված չէ այնքան, որ պետական անկախ ինստիտուտներ ձևավորի: Իշխանություններն ամեն առիթով սա նուրբ կամ կոպիտ ձևերով բացատրում-հասկացնում են ժողովրդին: Ամենալավ բացատրությունը եղավ 2012-ին: Տեղամասերից մեկում մեծամասնականով առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանը: Նա ահռելի հեղինակություն ուներ այդ պահին, հատկապես որ բանտում էր գտնվում: Իշխանությունները նրա դեմ հանեցին մի մարդու, ում ոչ ոք չէր ճանաչում, ու ... նա հաղթեց Նիկոլին:

Այս դեպքից հետո անգամ երեխային պիտի ըմբռնելի լիներ, որ ընտրություններից խոսելը մանկամտություն է: Բայց ահա մեր չափահասները դա դժվարանում են ըմբռնել ու կռիվ են տալիս հրապարակավ, թե Սահմանադրության նախագծում ընտրությունների մասով մի քիչ այն չէ գրված: Իսկ որ ուրիշ բան գրված լիներ, ի՞նչ՝ ընտրությամբ իշխանություն էիք փոխելու՞...

Տեսնես հասունացում կգա՞ մեր քաղաքական դաշտին, որ անպտուղ պայքար-պայքարները թողնեն ու խորհեն ստեղծված իրավիճակից իրատեսական ելքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել