Գաղտնիք չէ, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակը, մեղմ ասած, բարվոք է: Մեծ են թե՛ արտահանման ծավալները և թե՛ պրոդուկտի արժեքները: Արտահանված գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը բաժին է ընկնում ԵԱՏՄ անդամ երկրներին: Դրան, բնականաբար, նպաստել է Կառավարության կողմից իրականացված մաքսային գործընթացների պարզեցումը և պատժամիջոցների հետևանքով ռուսական շուկայի «դատարկ» լինելու փաստը: Անցյալ տարվա երկրորդ կեսից սկսած՝ մոլդովական մամուլը նյութեր էր տարածում առ այն, որ մեր պրոդուկտները ՌԴ շուկայում գրավելու են իրենց արտադրանքի տեղը:

Ինչևէ, անցավ ժամանակ, և մենք տեսանք, որ մասնավորապես միրգ-բանջարեղենի մասով մեր մոտ չկա արտահանման ու ապրանքի իրացման խնդիր: Այսօր արդեն ռուսական մամուլում տեղ էր գտել ՌԴ գյուղատնտեսության վերահսկողության տեսչության այն որոշումը, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում է Ղազախստանից մանր եղջերավոր անասունների ու դրանցից ստացած մթերքների ներկրումը: 
Որպես հիմք նշվում էր մի շարք հիվանդություններ առաջացնող հարուցիչի առկայությունը կենդանիների մեջ:

Ճիշտ է՝ ղազախ ֆերմերների համար սա ուղղակի աղետ է, որը երկարաժամկետում կարող է ահռելի վնասներ հասցնել, բայց պետք է փաստել, որ վերը նշված որոշումը հայ արտադրողներին նոր հնարավորություն է տալիս ՌԴ շուկա մտնելու և հաստատվելու համար:

Հ.Գ. Հարկավոր է օգտվել ցանկացած հնարավորությունից՝ ռուսական շուկայում ապահով ու հստակ տեղ գրավելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել