Newsline.am-ը գրում է.

Չինական խոհանոցը շատերի տարերքն է: Առաջարկում ենք պատրատսել չինական ուտեստ, որի բաղադրիչները կգտնվեն ցանկացած հայկական խանութում: Խոսքը տապակած բրնձի մասին է՝ սնկով, պղպեղով ու ձվով համեմված: Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի 300գ. բրինձ, 200գ. դդմիկ, 1հ. գազար, 1հ. կարմիր պղպեղ, ½ թ. գ. աղացած կոճապղպեղ (իմբիր), 300գ. 6հ. սունկ, 4 ճ./գ. սոյայի սոուս, 1հ. ձու, 0,4բ. կտավատի ձեթ,  կանաչ սոխ, սխտոր, բուսական յուղ, համեմունքներ:

Պատրաստման եղանակը. բրինձը խաշել, քամել ու տեղադրել սառնարանում: Տապակելու ժամանակ այն պետք է սառը լինի: Գազարը բարակ կտրատել, սունկը` փոքր-ինչ մեծ, պղպեղը, սոխն ու սխտորը կտրատել շատ մանր, դդմիկը՝ քառակուսիների: Սոխառածի վրա ավելացնել կտավատի ձեթը, սխտորը, իմբիրն ու պղպեղը: Այս ամենը եփել 1 րոպե, ավելացնել գազարը ու դարձյալ տապակել: Աստիճանաբար խառնելով ստացված զանգվածը՝ ավելացնել նաև սունկն ու դդմիկը: Պետք է անընդհատ խառնել, քանի որ կտավատի ձեթը կարող է այրել ձեր ուտեստը: Լավ տապակելուց հետո այս ամենի վրա լցնում ենք սառը բրինձը ու խառնելով եփում: Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն ու սոյայի սոուսը, լցնում տապակի վրա: Պատրաստ լինելուց հետո մատուցում ենք տափակ ափսեներով՝ ցանկության դեպքում ավելացնելով սոյայի սոուս ու համեմունքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել