Մի քանի օր առաջ տեղեկություն էր հասել ինձ, որի մանրամասնությունները մինչև հստակեցրի, որպեսզի ապատեղեկատվություն չատարածեմ, տեղեկությունը դարձավ ժամանակավրեպ...
ՊԲ բարձրաստիճան սպա Մասիս Միքայելյաննն ազատվել է զբաղեցրած պաշտոնից...
Թե ինչու է ազատվել կամ արդյո՞ք ազատվել է, թե՞ այլ պաշտոնի կուղարկեն, երկրորդական հարց է...
Ինձ անհանգստացնողը պաշտպանության բանակի սպայի վերաբերմունքն է հանրային սեփականության հանդեպ...
Պարզվում է՝ սպան իր համար տուն է կառուցում Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկում, բլրի վրա, և հավանաբար հարևանների ու անցորդների չար աչքերից խուսափելու համար պետք էր հսկա ցանկապատ կառուցել...
Մեր էկոնոմիստ սպան երկար չի մտածում և հարևանությամբ գտնվող «ավտոբատ»-ի հենապատերը քանդում է, ու իր տան ցանկապատի հարցն առանց կոպեկի լուծվում է...
Բետոնե մեծ խորանարդների նշանակությունը հասկացանք...
Մնում էր պարզել, թե Ավտոբատի բակում ընդարձակ, մարմարապատ ջրավազանն ուր էր կորել...
Ես ինչքան փնտրեցի, չգտա... Ոչ ջրավազանի հետքը կար, ոչ էլ մարմարե սալիկների...
Մի խոսքով, Ստեփանակերտի երբեմնի ամենահայտնի, կազմակերպված ու կայացած կառույցը, որ այդպիսին դարձավ խստապահանջ ու արհեստավարժ տնօրեն Բորիս Դադամյանի շնորհիվ, ըստ ամենայնի հայտնվել է Դևիդ Կոպերֆիլդի մութ ուժերի գոտում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել