Newsline.am-ը գրում է.

Անցած գիշեր մոտ 2000 ապօրինի ներգաղթյալներ ցանկացել են գրոհով վերահսկողության տակ վերցնել Կալեի` Լա Մանշի տակ գտնվող թունելի տերմինալը՝ նպատակ ունենալով հասնել Մեծ Բրիտանիա: Eurotunnel ընկերության հաղորդմամբ` գրոհի ժամանակ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:

Ընկերությունն ամեն տարի փորձում է կանգնեցնել ապօրինի ներգաղթյալներին, ովքեր ձգտում են այս եղանակով հասնել Մեծ Բրիտանիա: Նման միջադեպերը խաթարում են գնացքների աշխատանքը, և ուղևորներն ստիպված են լինում ժամերով սպասել: Հաճախ ամեն ինչ ավելի ողբերգական ավարտ է ունենում: Այս ամառ թունելում մահացել է 8 ներգաղթյալ:

Ֆրանսիական իշխանությունների տվյալներով` հուլիսի սկզբներին արդեն իսկ Կալեում կուտակվել է մոտ 3000 ներգաղթյալ, որոնք Ֆրանսիա են հասել հիմնականում Եթովպիայից, Սուդանից և Աֆղանստանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել