ՀԱԿ-ի առաջնորդների ելույթներից արդեն իսկ զգացվում է, որ առաջին նախագահը խնդիր է դրել նրանց առջև, որ հասարակության մեջ տարածեն այն կարծիքը, որ երկիրը փրկելու համար կարելի է համագործակցել հանցագործների և նախկին հանցագործների հետ: Ինչո՞ւ հենց ՀԱԿ-ի առաջնորդին եմ մատնանշում, քանի որ բոլորը սկսել են ելույթներով հանդես գալ փրկչի դեմքով: Բայց լավ կլինի պատասխանեին, թե ո՞ւմ նկատի ունեն նախկին հանցագործ կամ ի՞նչ է նշանակում երկիրը փրկենք համագործակցելով: Երկրի համար կարևոր հարցերի շուրջ խորհրդի նիստերը բոյկոտում են, բոլոր նախագծերը բոյկոտում են, ինչը ցցուն կերպով արտահայտում է նրանց ոչ կառուցողական դիրքորոշումը: Լավ, բոյկոտում եք՝ լավ եք անում, դա ձեր իրավունքն է: Կամ մեկ ուրիշը, չգիտես ինչ լոգիկայով, մեջբերում է անում Ֆաշիստական Գերմանիայի և Իսրայելի այժմյան համագործակցությունը և վերջում հարց ուղղում, թե արդյո՞ք նրանք դավաճան են, որ համագործակցում են: Աբսուրդի հասնող խոսակցություններ են, բայց դե ինչ անեն` այդ փակուղուց դուրս գալ է պետք: Եվ այս ելույթներով ցանկանում են հասկանալ՝ ՀԱԿ-ի համակիրներից ինչ արձագանք կլինի, ինչպես նաև փորձում են մեղմել իրենց ապագա հնարավոր համագործակցությունը, ինչպես նաև նման ելույթի ճանապարհ հարթում ՀԱԿ-ի առաջնորդի համար: Իսկ այս կուսակցությունը խոսում էր բաց, թափանցիկ աշխատանքից: Կոչ եմ անում առաջին նախագահի ելույթին գնալ, իհարկե եթե այն լինի հանրահավաքի տեսքով, և երբ լսենք, որ պետք է համագործակցենք հանցագործների հետ, ապա կգոռանք «Պայքա՜ր, պայքա՜ր մինջև վերջ» կամ «Կեցցե այն Հայաստանը, որի մասին երազել ենք, կեցցե այն Հայաստանը, որը կունենանք ՀԱԿ-ի և հանցագործների համագործակցությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել