Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը, սակայն աշխարհի տարբեր ծագերից ժամանած կինոգործիչներն ու արվեստաբաններն ափսոսում են, որ չկարողացան սեփական աչքերով տեսնել ու գնահատել այն, ինչ կատարվում էր Բաղրամյան պողոտայում: Հարցերի տարափը, որը լցվում է վրաս՝ վաղեմի ու նոր ընկերներիս առաջին իսկ հանդիպման ժամանակ: «Ի՞նչ էր ի վերջո կատարվում և ինչո՞ւ ավարտվեց»: Զուգահեռ ենթաթեմա, որը հնչում է Երևան ժամանած մտածող ու ստեղծագործող մարդկանց կողմից: Ու հիրավի, գրեթե երկու շաբաթ տևած ու էլեկտրականացած Երևանում կատարվածի մասին դժվար է խոսել, ի՞նչ էր դա՝ հատված ֆիլմի՞ց՝ բեմադրված հատուկ «Ոսկե ծիրանի» նախաշեմին, թե՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել