Հունիսի 23-ի դեպքերի առիթով 9 ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել, նման բան չեմ հիշում, որ երբևէ եղած լինի: Եթե անգամ կուտ է, ինչպես շատերն արդարացիորեն բարձրաձայնում են, կա երեք տարբերակ`

1. Բարձրանալ շպրտած կտի վրա, համարել շարժման հերթական ձեռքբերումը՝ մեկ «կուտ» բարձր դիրքից հնարավորինս օգտվել կտից և նրա բարձրությունից, օգտագործել նաև սեփական պատժից մեթոդները՝ թեկուզ բարոյական վնաս հասցնելով: Գնալ ոչ թե ոստիկանությանը պատժելու անիրական ճանապարհով, այլ ոստիկանությունը բարեփոխելու ճանապարհով, մնալ գլուխը բարձր, ոգևորված:

2. Կրկնել շարժման նույն սխալը. համարել դա առոչինչ, խաբեություն, 1-ին տարբերակի կողմնակիցներին համարել վախկոտ, դավաճան, ծախված, ոստիկանության գործակալ, հայհոյել, անիծել ոստիկանությանը ժողովրդին ձեռ առնելու համար, կանգնել մեր բոլորիս «սիրելի» կոտրած տաշտակի առաջ, մնալ գլխիկոր պրոբլեմի առաջ, հիասթափվել:

3.Ժողվրդին ձեռ առնելու համար պահանջել պատժել ղեկավար մարմիններին, ընդհուպ մինչև պահանջել, որ Պուտինը, խալաթ հագած, ներկայանա Ազատության հրապարակ և կատարի Րաֆֆի Հովհաննիսյանի մարգարեությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել